Բաքվի խաղերում արծաթե մեդալակիր ըմբիշ Միհրան Հարությունյանը՝ Էջմիածնի քաղաքապետարանում

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, ծնունդով Էջմիածնեցի Միհրան Հարությունյանը արծաթե մեդալ նվաճեց` դառնալով փոխչեմպիոն: Ուրախալի առիթով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն  ընդունել է Միհրան Հարությունյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի եւ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանին, Եվրոպայի չեմպիոն Կարեն Մնացականյանին, Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանին։ Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Նրանց ուղեկցում էր ՀՀ վաստակավոր մարզիչ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի Մկրտիչ Չիրքինյանը։ Հանդիպման վերջում անվանի մարզիկներին խորհրդանշական հուշանվերներ հանձնվեցին։

e3 e4

Scroll Up