Միջազգային մամուլը՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների մասին

Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որի արդյուքնում ձևավորվել է 25-րդ գումարման ազգային ժողովը: Այս մասին գրում է ermenihaber-ը:

Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ ընտրությունների վերաբերյալ արտմամուլում հետևյալ մեկնաբանություններն են արվել:

BBC
«Երևում է, որ այս ընտրությունները վերջ կտան ԱԶԿ-ի՝ 13  տարի տևած միակուսակցական իշխանությանը և տակնուվրա կանեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ սեփական իրավասություններն ընդլայնելու ծրագրերը»:

Ֆրանսիական Agence France Press լրատվական գործակալություն
«Համաձայն հեռուստաեթերի՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ-AKP) առաջատար է, բայց խորհրդարանում կորցնում է մեծամասնությունը: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հատում է նվազագույն շեմը (10%): Իսկ դա նշանակում է, որ ԱԶԿ-ն իր իշխանության գալուց (2002թ.) ի վեր առաջին անգամ հարկադրված է  լինելու կոալիցիա կազմել»:

Ամերիկյան «Associated Press» լրատվական գրծակալություն
«Համաձայն Թուրքիայի ընտրությունների նախնական արդյունքների՝ ընտրողները չեն ցանկանում, որ իշխող կուսակցությունը սահմանադրական փոփոխություններ անի: Արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը կկորցնի է մեծամասնությունը խորհրդարանում»:

Բրիտանական «The Guardian» պարբերական
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունը 2011թ. իր ստացած 49 տոկոս ցուցանիշից հետընթաց է ապրել՝ հասնելով 41  տոկոսի»:

Գերմանական ZDF հեռուստատեսություն
«Արդարություն և զարգացում կուսակցությունը» և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված են կոալիցիա ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների հետ: Էրդողանի նախագահական համակարգը դժվարին կացության մեջ է»:

Scroll Up