Լվովում կայացել է հայ արքեպիսկոպոսին նվիրված գրքի շնորհանդես

Լվովի պատմության թանգարանում կայացել է «Լվովի հայ հոգեւորական, արքեպիսկոպոս Իոսիֆ Թեոդորովիչը հայ պատմության ֆոնին» գրքի շնորհանդեսը:

Ինչպես  «Անալիտիկա»­-ն, գրքում ներառված են 2013թ. կայացած միջազգային գիտաժողովի ելույթները՝ նվիրված Իոսիֆ Թեոդորովիչին: Գիրքը պատմում է հոգեւորականի կյանքի, գործունեության մասին:

Գրքի շնորհանդեսին մասնակցել են համայնքի ներկայացուցիչներ, հայ եւ ուկրաինացի հոգեւորականներ, հասարակական գործիչներ:

Scroll Up