Վրաստանի ու Հայաստանի անկախության օրերը Ախալցխայում

Այս օրերին Վրաստանում բնակվող հայերի համար կրկնակի տոն էր: Բոլորը նշում էին, ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի իրար հաջորդող անկախության տոները, հայտնում է akhaltskha.net-ը:
Մայիսի 26-ին Ախալցխայում անկախության համերգի ժամանակ Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի «Գոհանամք» երգի ու պարի համույթը հանդես եկավ մի քանի պարերով: Երիտասարդները բեմ դուրս եկան հայկական եւ վրացական դրոշներով, ինչը արժանացավ տեղական իշխանության ծափ- ողջուններին:
Մայիսի 28-ին Հայաստանի անկախության օրը մեծ միջոցառում տեղի ունեցավ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կենտրոնում: Միջոցառմանը իրենց ողջունի խոսքերով հանդես եկան կենտրոնի տնօրենը եւ քաղաքային խորհուրդի հայ պատգամավորը:
Երիտասարդները սկզբում ընթերցեցին Վրաստանի եւ Հայաստանի անկախություններին նվիրված խոսքեր, որից հետո միջոցառումը շարունակվեց հայկական ազգային երգերով ու պարերով: