Սփյուռքի մասին գրքի հեղինակը ելույթ կունենա ԱՄՆ Հայ կանանց ասոցիացիայի համար

Ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը, ով վերջերս հրապարակել է հայկական սփյուռքի մասին իր նոր գիրքը, ելույթ կունենա Հայ կանանց միջազհային ասոցիացիայի ամենամյա հավաքի ժամանակ:

«Armenian Weekly»-ի  փոխանցմամբ` միջոցառումը նախանշված է հունիսի 27-ին, ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուինչեսթեր քաղաքում:

Բարաք Օբամայի նախընտրական արշավի լուսաբանմամբ հայտնի լրագրողուհին իր կարիեայի ընթացքում հիմնականում աշխատել է Մերձավոր Արեւելքում՝ լուսաբանելով Գազայի հատվածում երկրորդ ինթիֆադն ու Եգիպտոսի «արաբական գարունը»:

Նրա «Միայն Երկիր. պատկեր հայկական սփյուռքի նախագծից» գիրքը լույս է տեսել ապրիլին, ավելի քան 20 երկրներում հայ համայնքների մասին վեց տարի շարունակ փաստաթղթերի հավաքագրումից հետո:

Հեղինակի խոսքով, գիրքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանք դարձավ՝ ցույց տալու համար, որ «մենք կարող ենք մեր կորուստների համար սգալու հետ միասին ուրախանալ վերապրելու եւ ձեռքբերումների համար»:

Scroll Up