Արամ Ա-ն Պիտսբուրգում այցելել է Հայ երիտասարդական միության բանակավայր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 24-ին Պիտսբուրգում այցելել է Հայ երիտասարդական միության բանակավայրը:

Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Վեհափառ Հայրապետին ուղեկցել են ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը, կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ Վրդ. Մարտիրոսյանը և այլոք:

Ամեն տարի գարնանը Հայ երիտասարդական միությունը եռօրյա դաստիարակչական բանակում է կազմակերպում: Նորին Սրբությունն, ընդառաջելով կազմակերպիչների հրավերին, երկու ժամ անցկացրել է 250 պատանիների և երիտասարդների հետ:

Վեհափառ Հայրապետն օրհնել է եռագույն դրոշն, ապա հանդիպել երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցները մեր եկեղեցու, գաղութների, ազգի և հայրենիքի վերաբերյալ զանազան հարցադրումներ են ուղղել Վեհափառին, ով մանրամասն պատասխանել է բոլոր հարցերին: Վերջում Վեհափառ Հայրապետը օրհնել է նրանց:

Նորին Սրբության այցելությունը մեծ խանդավառություն է առաջացրել երիտասարդների շրջանում:


 

Scroll Up