Թուրքիայում միաժամանակ պայթել է հայամետ կուսակցության երկու շենք

Թուրքիայի Մերսին և Ադանա քաղաքներում միաժամանակ պայթյուն է տեղի ունեցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շենքերում, ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում է T24-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն` վիրավորվել է երեք մարդ: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում: Կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն այսօր պետք է ելույթ ունենար Մերսինում: Ի դեպ, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` զինյալ բազմաթիվ հարձակումներ են տեղի ունեցել սույն կուսակցության շենքերի վրա: Նշենք, որ այն միակն է Թուրքիայում, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Վերջին 12 օրերին կուսակցության տարբեր ներկայացուցիչներ այցելում են Թուզլայի հայկական որբանոց, որտեղ ոչնչացման դեմ պայքարը շարունակվում է: