«Կենսաէթիկայի հիմնահարցեր». Նոր հրատարակություն Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, աշխատասիրությամբ Հրաչ սարկավագ Սարգիսյանի և Վարդան սարկավագ Ասլանյանի, լույս է ընծայել «Կենսաէթիկայի հիմնահարցեր» խորագիրը կրող ուսումնաօժանդակ ձեռնարկը:
Գրքում ներկայացված է արդի կարևորագույն մարտահրավերներից` բժշկության և կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներից բխող բարոյագիտական հիմնախնդիրների լուծումն ըստ քրիստոնեական հիմնարար արժեքների: Սույն ձեռնարկը այս ուղղությամբ կատարված առաջին քայլն է և նվիրված է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին:
Այն տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի հովանավորությամբ: