Ստամբուլում 12 դերսիմահայ է մկրտվել և դարձել քրիստոնյա
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/դերսիմ.jpg)
Ստամբուլի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցում 12 դերսիմահայի մկրտություն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, քրիստոնեության վերաբերյալ 6 ամսվա դասընթացներից հետո մայիսի 9-ին, Ստամբուլի Յեշիլքյոյի Սուրբ Ստեփանոս եկեղեցում 12 դերսիմահայ մկրտվել են եւ պաշտոնապես դարձել քրիստոնյա։
Մկրտվածները հայտնել են, որ շատ երջանիկ են իրենց պապերի կրոնին վերադառնալու համար՝ շեշտելով, որ այսուհետ ազատ արտահայտվելու են, որ քրիստոնյա են։