Էդ Ռոյսն ու Ֆրենք Փալոնեն ողջունել են ԱՄՆ-Հայաստան առևտրի համաձայնագրի ստորագրումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն առաջին կոնգրեսականներից էին, ովքեր ողջունել են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև մայիսի 7-ին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը գրում է, որ Ռոյսը համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո գրառում էր կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում` նախ գոհունակությունը հայտնելով կատարվածի առնչությամբ, ապա նաև կարևորություն տալով այն հեռանկարներին, որոնք ի հայտ են եկել երկու երիկրների միջև առևտրի և ներդումների ոլորտում:

Կոնգրեսական Ֆրենք Փալոնեի համոզմամբ` համաձայնագրի ստորագրումը երկու երկրի փոխադարձ զարգացման գործում համընդհանուր հետաքրքրվածության ապացույցն է: «Հայաստանը մշտապես եղել է ԱՄՆ-ի հպարտ դաշնակիցը, և ես ուրախ եմ, որ մենք գրանցել ենք առաջընթաց, որը կաջակցի երկու կողմերի աշխատողներին»,- ասել է Փալոնեն:

Scroll Up