Քուվեյթի ազգային վարժարանը միջոցառում է կազմակերպել մայիսյան հաղթանակների առիթով

Քուվեյթի ազգային վարժարանը մեծ շուքով նշել է հայ ժողովրդի մայիսյան հաղթանակները: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Քուվեյթի Ազգային վարժարանի տնօրեն Մանուկ Մանուկյանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Քուվեյթի և շրջակա թեմի առաջնորդ Տ. Մասիս Ծ. Վրդ. Զոբույանը, ՀՀ հյուպատոս Լևոն Պետրոսյանը, գաղութի հոգևոր հովիվ Տ. Արտակ Քեհեայանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, ծնողներ:

Բացման խոսքով հանդես է եկել «Հայոց պատմության» ուսուցիչ Հովհաննես Սերոբյանը, որից հետո ասմունքով, երգերով ու պարերով ելույթ են ունեցել վարժարանի սաները:

Ապա իր խոսքն է ասել վարժարանի տնօրեն Մանուկ Մանուկյանը՝ կարևորելով հաղթանակաների օրվա նշանակությունը:

ՀՀ հյուպատոս Լևոն Պետրոսյանն անդրադարձել է մեր հաղթանակներին Ավարայրի ճակատամարտից մինչև Արցախյան հերոսամարտ:

Միջոցառման ավարտին իր հայրական խոսքն է ասել թեմի առաջնորդ Գերպ. Տեր Մասիս Ծ. Վրդ.Զոբույանը՝ շեշտելով հաղթանակ կերտող հերոսների դերը և մաղթել է, որ մեր ժողովուրդը ամուր կառչի իր մնայուն արժեքներին և նորանոր հաղթանակներ ունենա:

Վարժարանի աշակերտների ձեռքին ծածանվում էր հայկական եռագույնը: Բացի այդ, երեխաները կրում էին կարմիր, կապույտ և նարնջագույն երանգներով հագուստներ:

Քուվեյթ Քուվեյթ1 Քուվեյթ2 Քուվեյթ3 Քուվեյթ4Քուվեյթ5

 

Scroll Up