Արամ Ա կաթողիկոսը հայրապետական այց կկատարի Մեծ Բոսթոն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայրապետական այց կկատարի ամերիկյան Մասաչուսեթս նահանգ, որտեղ կմասնակցի տեղի հայ համայնքի մի քանի միջոցառումների:
Ըստ «The Armenian Weekly»-ի, Մեծ Բոսթոնի շրջան 9-օրյա այցը կմեկնարկի մայիսի 28-ին, Ուոթերթաունի Հայկական կրթամշակութային կենտրոնում Հայաստանի Առաջին հանրապետության օրվա տոնակատարությամբ: Հաջորդ օրը հայրապետական հավաք կկայանա, որտեղ Կաթողիկոսը ելույթ կունենա եւ երկու պարգեւ կհանձնի: Առաջին պարգեւը՝ «Հայաստանի ոգին» մրցանակը, կհանձնվի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Դեւալ Պատրիկին:
Մայիսի 31-ին Արամ Ա-ի հայրապետությամբ պատարագ կմատուցվի Սուրբ Ստեփանոս եկեղեցում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կմասնակցի նաեւ այլ միջոցառումների: