Այսօր լրանում է Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21-րդ տարին

Եթե չլինեին ռուսական կողմի ճնշումները, ապա 1994թ. մայիսին արցախյան ուժերը ընդամենը օրերի ընթացքում կգրավեին մի շարք ադրբեջանական շրջաններ, և, հավանական է, դուրս գային ընդհուպ մինչև Կուր-Արաքսյան միջագետք։ Ճիշտ է՝ այսօր ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է, թե իբր Ադրբեջանը ո՛չ Արցախի, ո՛չ անգամ Հայաստանի, այլ Ռուսաստանի դեմ էր կռվում, և հայերն ընդամենը գործիք էին ռուսների ձեռքում ընդդեմ ադրբեջանցիների, իրականությունն այն է, որ հենց ռուսների հորդորով ու պահանջով հայկական ուժերը դադարեցրին ռազմական արշավը դեպի Ադրբեջանի խորքեր, և Մոսկվայի պարտադրանքով էր, որ անժամկետ զինադադար կնքվեց 1994թ. մայիսին։

Ի՞նչպես այդ ամենը եղավ։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը 1994թ. փետրվարի 18-ին Մոսկվա հրավիրեց իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Սերժ Սարգսյանին և Մամեդռաֆի Մամեդովին: Ստորագրվեց արձանագրություն, որով մարտի 1-ից նախատեսվում էր կրակի դադարեցում: Հենց այդ արձանագրության հիմքով հնարավոր եղավ հասնել մայիսյան հրադադարին: Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթաժողովում, որին ներկա էին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդար Ալիևը, ընդունվում է կրակը դադարեցնելու հայտարարություն:

Մայիսի 4-5-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում հավաքվեցին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի խորհրդարանների առաջին դեմքերը, բացի Ռասուլ Գուլիևից: Նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել, իսկ Գուլիևը մնացել էր Բաքվում՝ տնօրինելու երկրի գործերը մինչև Ալիևի վերադարձը: Այդ պատճառով Բիշքեկ էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովը: Հենց Բիշքեկում՝ ռուսների, առաջին հերթին ռուս միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի դիվանագիտական մեծ աշխատանքի շնորհիվ, կողմերը ստորագրեցին արձանագրություն, որի էությունը ռազմական գործողությունների դադարեցման կոչն էր մայիսի 9-ի գիշերվանից: Հատուկ ընտրվել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ դա Հաղթանակի օրն էր Երկրորդ աշխարհամարտում:

Արձանագրության տակ ստորագրեցին Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Ղրղզստանը (որպես հյուրընկալ կողմ) և ԱՊՀ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժեց՝ պատճառաբանելով, որ չի կարող ստորագրել, որովհետև փաստաթղթի տակ չկա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի անունը»: Կազիմիրովը զանգահարում է Բաքու՝ Գուլիևին, փորձելով համոզել, որ նա իր տեղակալ Ջալիլովին լիազորի ստորագրելու: Քանի որ Գուլիչը մերժում է, Կազիմիրովը Բիշքեկից շտապում է Բաքու:

Ալիևը Բրյուսելից արդեն վերադարձել էր Բաքու, և նա, Կազիմիրովի ներկայությամբ, Գուլիևին լիազորում է ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Կազիմիրովը Բաքվում` հյուրանոցի իր համարում, շարադրում էր մեկ այլ` կրակի դադարեցման փաստաթուղթ, որի մանրամասները համաձայնեցնում է Երևանի և Ստեփանակերտի հետ: Նույն օրն Ալիևի առանձնասենյակում պաշտպանության նախարար Մամեդովն իր ստորագրությունը դնում է այդ փաստաթղթի տակ: Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության դրույթների, նամակ են հղում Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև` Կազիմիրովին` հայտնելով 1994թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը:

Այսպիսով, մայիսի 12-ից զինադադար է հաստատվում: Մայիսյան զինադադարը հիշելով` Մամեդովն ասել է.

«Մենք մարտական գործողություններ էինք վարումկանգ առանքանցանք պաշտպանությանհակառակորդը որոշեցոր մենքանզոր ենք գրոհելու և կարող է հակագրոհի անցելԵվ որպեսզի դա տեղի չունենաանհրաժեշտ էր հասնել կրակի դադարեցմանհամաձայնագրի»:

2001թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում իր ելույթում Հեյդար Ալիևը, անդրադառնալով 1994թ. մայիսյան իրադարձություններին, ասել է.

«Ես կրկնում եմոր մայիսյան հրադադարը շատ կարևոր քայլ էր, եւ դրան մենք գնացինք գիտակցելովՉնայած դեռ խնդիրը չիկարգավորվելզինադադարն անհրաժեշտ էրԴժբախտաբարշատերը մոռացել են պատերազմընրանք ապրում են հանգիստ ուհարմարավետԴժբախտաբարնրանք մոռացել են պատերազմը»:

Մայիսի 12-ին հրադադարն ուժի մեջ է մտնում: Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է «1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը» փաստաթուղթը, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն:

Ահա այսպես է հաստատվել զինադադար, որը, թեև խախտումներով ու մարդկային կորուստներով, պահպանվում է արդեն 21 տարի:

Scroll Up