Վրոցլավում ցուցադրվում են Ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմեր

Վրոցլավի մշակութային կենտրոնում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր են ցուցադրվում: Ցուցադրություններն անցկացվելու են չորեքշաբթի օրերին, մուտքը լինելու է ազատ: Մայիսի 6-ին ցուցադրվել է առաջին ֆիլմը՝ ֆրանսիահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների կղզին», որը 2010 թվականին Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» է արժանացել, գրում է News.am-ը` հղում անելով լեհական ուսանողական Dla Studenta կայքում:

Նույն օրը ցուցադրվել է նաև շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Ատում եմ շներին» փաստագրական ֆիլմը: Իսկ մայիսի 13-ին հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվի Խարդալյանի ևս մեկ ֆիլմ՝ «Տատիկիս դաջվածքները»: Մայիսի 20-ին և 27-ին կցուցադրվի Մայքլ Հակոբյանի «Վկաները» եռագրությունից երկու ֆիլմ: «Մայիսի 20-ին ցուցադրվելիք «Ձայներ լճից» ժապավենն առաջին լիամետրաժ փաստագրական ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին, 25-ամյա աշխատանքի արդյունք»,- նշել է ուսանողական կայքը:

Scroll Up