Դանիական քաղաքում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Ներկայացնում ենք հոդված՝ թարգմանված «Օդդեր կոմունայի» ինտերնետային էջից, որը հեղինակը վերնագրել է «Հրաշալի հիշատակի օր Գյուլլինգում»:
Օրը շատ տպավորիչ էր և զգացմունքային, քանի որ հարյուրավոր հայեր էին ժամանել Գյուլլինգ քաղաք՝ ի հիշատակ Քարեն Եփփեյի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Շաբաթ օրը՝ մայիսի 2-ին, Գյուլլինգ քաղաքում արևն իր ջերմացնող ճառագայթներն իջեցրեց հիշատակի արարողության մասնակիցների վրա: Հիշատակի արարողությունը սկսվեց Հայ-Դանիական «ԴանԱրմեն» ասոցիացիայի կողմից Գյուլլինգի եկեղեցու դիմաց տեղադրված երկու հուշաքարերի առջև ծաղկեպսակների և ծաղկիկների տեղադրմամբ: Լրացուցիչ տնկեցին կաղնու ծառ հիշատակի քարերի մոտ:
Օդդերի քաղաքապետ Ուֆֆե Յենսենը անմոռուկ ծաղիկ դրեց հուշաքարի առջև: Անմոռուկը Հայաստանն ընտրել է որպես խորհրդանիշ ի հիշատակ ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Աննա Կարապետյանը, ով ԴանԱրմեն ասոցիացիայի փոխնախագահն է և հիմնադիրը, արտահայտեց իր մեծ հարգանքը Կարեն Եփփեյին վերաբերյալ.
– Քարեն Եփփեն տվեց խաղաղություն, և միարժամանակ ստացավ խաղաղություն իր գործողությունների համար: Նա դրեց իր կյանքը վտանգի տակ, եւ, հետեւաբար, մենք այժմ պետք է ծախսենք ժամանակ, ջանք ու միջոցներ, որպեսզի ինչ-որ բան կարողանանք անել նրա համար: Նա է Դանիայի իրական հերոսուհին, եւ մենք ցանկանում ենք նորից կյանք տալ նրան: Նա պետք է ապրի մեր սրտերում, և մեզ համար նա դեռևս ողջ է, ինչպես իմ այնպես էլ ձեզ համար:
Հայ Դանիական «ԴանԱրմեն» ասոցիացիայի անդամ Աշոտ Աբրահամյանը և Հ.Ք. Կոֆոեդ բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Ձոնիկ Մարգարյանը ծաղկեպսակ տեղադրեցին Կարեն Եփփեյի հիշատակի խաչքարի առջև:
Ծաղկեպսակների ու ծաղիկների տեղադրումից հետո տրվեց սբ.պատարագ Գյուլլինգի եկեղեցում: Այստեղ իր խոսքն ասաց նաև ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը. «Ինչը որ տեղի է ունեցել, ամոթալի իրագործություն էր և նման Հոլոքոստի, մի մութ էջ պատմության մեջ: Աշխարհը պետք է կրկին ու կրկին իմանա այդ մասին. Շնորհակալ ենք, որ Աստված տվել է մեզ Քարեն Եփփե, Մարիա Յակոբսենի եւ բոլոր մյուս հրեշտակներին: Այո, մենք կոչում ենք նրանց հրեշտակներ: Նրանք էին խոնարհ ծառաները, ովքեր եկել էին խաղաղ երկրներից’ օգնելու մեզ արտերկրում, առանց անհանգստանալու իրենց իսկ անձի մասին. Այդպիսի տեսակը վերակառուցում է մարդկության հավատքը»:
Եկեղեցում քահանաները աղոթեցին երկրի խաղաղության համար և աղոթեցին, որ Քարեն Եփփեն ընդմիշտ ունենա լավ կյանք երկնքում.
Գյուլլինգում Դեսպան Հրաչյա Աղաջանյանը զրույցը Էինար Պեդերսենի հետ
Քաղաքապետ Ուֆֆե Յենսենը, ով մի քանի օր առաջ էր վերադարձել Հայաստանից, ուր նա հրավիրվել էր ՀՀ նախագահի կողմից, պատմեց իր մեծ տպավորությունների մասին, որ ստացել էին հիշատակի արարողություններից’ ինքը և Գյուլլինգի տեղական պատմական արխիվի ղեկավար Մոգենս Հոյմարկը, որ նույնպես հրավիրվել էր Հայաստան:
– Հանուն մարդկությանը, ես հուսով եմ, որ այսպիսի հիշատակի օրերը կարող է նպաստել կանխելու նման սարսափները ապագայում , – ասել է Ուֆֆե Յենսենը:
Նա ասել է, Քարեն Եփփե որպես մի անուն’ Հայաստանում ճանաչում է յուրաքանչյուրը: «Ժառանգությունը Քարեն Եփփեյից դա հաջոդվող սերն է:. Նրա մարդասիրական ջանքերը փայլուն օրինակ է մեր բոլորի համար: Մարդը կարող է օգնել : Մարդը կարող է վերափոխել: Մարդը կարող է փոխել մի բան’ կատարելով վճռական կարևոր տարբերություն»:
Եկեղեցու դիմաց տնկեցին կաղնու ծառ:Երեխաները ստացան թույլտվություն փոխարինաբար խրելու բահը հողի մեջ:
Ինչպես արդեն նշվեցինք, Գյուլլինգի արարողությանը մասնակցեցին շատ հայեր: Աաբենրոյի բնակիչներ Ժասմին Կուրղինյանը և Հրանտ Ասատրյանը նրանցից էին, ովքեր հեռվից ուղևորվել էին դեպի Գյուլլինգ:
– Մենք այստեղ ենք, որպեսզի հայտնենք մեր երախտագիտությունը Քարեն Եփփեյին և որ կարևորենք մեր բարի հարաբերությունները Դանիայի հետ: Այն, ինչ տեղի է ունեցել այն ժամանակ, շատ խորն է նստաց մեր մեջ: Երբեմն ես տխրում եմ, երբ մտածում եմ անցյալի մասին, սակայն մենք պետք է հիշենք, որ մենք ուժեղ ենք որպես ազգ, մենք վերապրեցինք 100 տարիներին: Շնորհակալություն դանիացիներին աջակցության համար’ սկսած Քարեն Եփփեյի ժամանակներից ի վեր մինչ այսօր, – ասել է Ժասմինը:
Ժասմին Կուրղինյանը և Հրանտ Ասատրյանը, Աաբենրոյում բնակվող հայերը մասնակցեցին հիշատակի արարողությանը:
92 տարեկան Յորգեն Գրոնբեկ, Սկիվե քաղաքից (ԴանԱրմեն ասոցիացիայի անդամ ):
– Ես ցեղասպանության մասին իմացա կարդալով իմ տատիկի ու պապիկի ամսագրերը և հիշում եմ, որ դա ինձ վրա խոր ազդեցություն թողեց. Մի քանի տարի առաջ ես կապնվեցի դեսպանատան քարտուղարի հետ, և մենք դարձանք լավ ընկերներ: Այդ օրից ի վեր ես շարունակում եմ մնալ ԴանԱրմեն ասոցիացիայի անդամ: Ես գալիս եմ հիշատակ օրը, քանի դեռ ես կարող եմ, և սա արդեն երկրորդ տարին է, ինչ ես գալիս եմ Գյուլլինգ հիշելու Քարեն Եփփյին:
92-ամյա Յորգեն Գրոնբեկը ճանապարվել է Սկիվե քաղաքից դեպի Գյուլլինգ մասնակցելու հիշատակի արարողությանը: