Կովկասում Հայաստանը պետք է Սիլիկոնի հարթավայր դառնա. Ադամ Շիֆ

Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական եւ ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
Կոնգրեսականի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանը Ռուսաստանի լուրջ ազդեցության տակ է հայտնվել, որը բնավ դրական չի կարելի համարել:
«Հայաստանի շահերից է բխում զարգացնել սերտ հարաբերություններն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի հետ: Հայաստանի բարձրագույն շահերից է բխում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը եւ Հայաստանի պայծառ բնակչության համար երկրի ներսում զբաղվածության ապահովումը»,- ասել է նա:
Շիֆը շատ է ցանկանում, որ Կովկասում Հայաստանը դառնա Սիլիկոնի հարթավայրը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել. «Բարձր տեխնոլոգիաների ո;լորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար»: