Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ճարտասանության մրցույթ` Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրում
Նոր Ջուղայի Հայոց Ազգային կրթահամալիրի «Քանանյան» իգական. դպրոցի պատասխանատուների նախագահությամբ ապրիլի 22-ի երեկոյան «Ալենուշ Տերյան» սրահում կայացավ ճարտասանության մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին Իրանից (Սպահան) «Հայերն այսօրին» հայտնում է Երանուշ Թահմազեանը:
Մրցությանը մասնակցում էին դպրոցի միջնակարգ բաժնի 9-աշակերտուհիներ, ովքեր power point –ի, պատկերների ու տեսանյութի զուգորդությամբ ներկայացրեցին Հայոց Ցեղասպանության և Նոր Ջուղայի մասին նյութեր և ամենայն պատրաստվածությամբ պատասխանեցին հարցադրումներին: Արդյունքում, ըստ իրավարար կազմի գնահատականների, առաջին, երկրորդ և երրորդ տեղերը հերթաբար զբաղեցրին՝ Շաղիկ Մատթեոսյանը, Նազե Ասատրյանը և Նարե Վարդանյանը, իսկ աշակերտներից կազմված իրավարար կազի նշանակած գնահատականների արդյունքում լավագույն ճանաչվեց Լիլիեան Ասատրյանը: Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին հուշանվերով, իսկ բոլոր մասնակիցներին հանձնվեց գնահատագրեր:
Միջոցառման ավարտին գնահատանքի խոսքերով ելոյթ ունեցան Կրթական խորհուրդի և 100-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական հանձնախմբի ներկայացուցիցները:
Նշելի է, որ մայիսի 2-ին նույն առիթով դպրոցում տեղի կունենա գիտելիքների մրցություն՝ ծնողների մասնակցութեամբ: Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանությունը օտարներին ծանոթացնելու նպատակով ապրիլի 17-ին Ս. Ամենափրկիչ վանքի բակում նույն դպրոցի աշակերտության մասնակցությամբ տեղի է ունեցել work shop, որը արժանացել է իրանցի և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությանը: