Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ապրիլի 29-ին կհայտարարի Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու մասին

Ապրիլի 29-ին Հայ եկեղեցու ղեկավարները մամուլի ասուլիս կհրավիրեն, որի շրջանակներում կհայտարարեն Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին:

asbarez.com-ի փոխանցմամբ՝ հայցի միջոցով Կիլիկիո Կաթողիկոսությունը ցանկանում է վերադարձնել Սիս քաղաքում եղած կաթողիկոսարանը, Թուրքիայի հարավ-կենտրոնական հատվածում գտնվող Սբ Սոֆիայի տաճարը: Պարբերականը մանրամասնում է, որ քրիստոնեական այս ուխտավայրը թուրքական կառավարությունն առգրավել է Ցեղասպանությունից հետո:

Աղբյուրը նկատում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից ներկայացվելիք հայցը վկայում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական կողմը հաստատակամ է տրամադրված դարեր շարունակ իրեն պատկանած քրիստոնեական ժառանգությունը վերադարձնելու հարցում:

Scroll Up