New York Post. Օբաման աջակցում է Պապի՞ն, թե՞ իսլամիստ նախագահ Էրդողանին

«Նախագահ Օբաման աջակցում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՞ն, թե՞ Թուրքիայի իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- New York Post-ում հրապարակված հեղինակային հոդվածում ըստ NEWS.am-ի՝  հարցադրում է կատարում հոդվածագիրը:

Պարբերականը Հայոց ցեղասպանության  նվիրված հոդվածում նշում է, որ Օբաման, ցավոք սրտի, նրանց շարքում է, ովքեր չեն օգտագործում ցեղասպանություն բառը։

«Թուրքիան երբեք չի խոստովանել մարդկության դեմ գործած այս հանցագործության իրական էությունը՝ ձեւացնելով, թե հայերը զոհվել են քաղաքացիական պատերազմում։  Դա չեն ճանաչում նաեւ շատ երկրների նախագահները։ Տխուր է խոստովանել, որ նրանց շարքում է նաեւ նախագահ Օբաման, որը իր նախորդների նման  հայկական Հոլոքոստի հիշատակմանը նվիրված  իր ճառում չի արտասանի ցեղասպանություն բառը»,- գրում է հեղինակը։

Հոդվածում նշվում է, որ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ ԱՄՆ արժանի է ունենալ նախագահ, որը ցեղասպանության մասին կասի ողջ ճշմարտությունը։ «7 տարի անց նա այդպես էլ չի դարձել այդ նախագահը»,- գրում է հեղինակը։

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս Առաջինը հրապարակավ ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ բանաձեւը անցյալ շաբաթ ընդունել է նաեւ Եվրախորհրդարանը։

«Վաշինգտոնի լռությունը խլացնող է եւ խորապես հիասթափեցնող»,- եզրափակում է հեղինակը։

Scroll Up