Ապրիլի 20-ին մեկնարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկները. Արաբական մամուլ

«Հայերն այսօրի» տեղեկացմամբ՝ «Ալմուկազ» արաբական կայք-էջը գրում է, որ ապրիլի 20-ին մեկնարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկները:

Այդ առիթով Արմեն Մազլումյանը (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման հանձնախմբի անդամ) պահանջել է Թուրքիայի կառավարությունից ճանաչել և դատապարտել այդ ոճիրը, որը գործադրվեց հայերի հանդեպ Օսմանյան կայսրության կողմից: Պարոն Մազլումյանը նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը և միջազգային ատյաններում նրա թշնամական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Իսկ Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու համար նախապայմաններ առաջ քաշելու պատճառը մինչ օրս անպատիժ մնալն է:

Մազլումյանը նաև կոչ է ուղղել ՄԱԿ-ի անդամ երկրներին, միջազգային կազմակերպություններին և բոլոր արդարադատ ժողովուրդներին, որ միասնական ջանքերով վերականգնեն պատմական արդարությունը՝ հավերժացնելու համար հայ նահատակների հիշատակը:

Այս ամենի շրջանակներում, Եգիպտոսի նախագահի մամլո խոսնակ Ալար Յուսուֆն ասել է, որ նախագահությունը տակավին որոշում չի կայացրել, թե ինչպես է  նախագահ Ալ Սիսիի վերաբերվելու Հայաստանի նախագահի հրավերին:

Scroll Up