Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում ապրիլի 7-ին, ժամը 17:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը, տեղեկացնում են ՊԲ մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Scroll Up