Լիբանանի ԱԳ նախարարն ու խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 24-ին կայցելելն Ծիծեռնակաբերդ

Լիբանանը պետական մակարդակով ներկա կգտնվի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանն ու կհարգի անմեղ նահատակների հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանն ասաց, որ Լիբանանից Երեւան կժամանեն երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների պատվիրակությունները: