Տեղի կունենա դիզայներ Լիլիթ Մարգարյանի «GALLERY 100» հավաքածուի ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 7-ին, ժ.18:30-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի կունենա դիզայներ Լիլիթ Մարգարյանի  «GALLERY 100» հավաքածուի ցուցադրությունը:

Ցուցադրությունը նվիրված է հայ կանանց  և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կներկայացվի 100 զգեստ: Ցուցահանդեսը խոնարհման ու երախտիքի նվիրում է  արժանապատիվ հայ կանանց, ովքեր պատմության քառուղիներում, վերապրելով Հայոց ցեղասպանութ­յու­նը, բարձր են  պահել բարոյական արժեքները և դաստիարակել  են արժանապատիվ սերունդներ:

Լիլիթ Մարգարյանին ոգեշնչել են 10 հայ նկարիչներ, որոնց գործերի միջոցով ներկայացվում է հայ կնոջ պատմությունը. ինչպիս­ի՞ն էր հայ կինը Եղեռնից առաջ, Եղեռնից հետո, և ինչպիսի՞ն է խաղաղ օրերում:

Ցուցադրությունը կսկսվի Հովնաթան­­յա­նի կտավնե­րի հայու­հի­նե­րի, ինչպես նաև Գևորգ Գրիգորյանի, Հակոբ Հակոբյանի, Վահրամ Գաֆեսճյանի, Սուրեն­յան­ցի, Արշիլ Գորկու, Ասլամազյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի կտավնե­րի հայ կանանց կերպարներով: Կեզրափակվի Սարյանի նկարների պայծառ գույներով:

Մինչ ցուցադրությունը կներկայացվեն Լիլիթ Մարգարյանի դստեր՝ 5-ամյա Աննա Նազարյանի և իր  աշակերտուհու` 14-ամյա Գրետա Խաչատրյանի նկարները:

Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև հայ վարպետների կողմից պատրաստված շուրջ 700 մատնոց:

Scroll Up