Մոսկվայում տեղիկ կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո

2015 թ. ապրիլի 13–ին Մոսկվայի Երաժշտութան միջազգային տան Սվետլանովյան դահլիճում տեղի կունենա «Հիշում եմ և պահանջում» խորագրով ոգեկոչման երեկո` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի առիթով:

 Միջոցառումը  համատեղ կազմակերպում են  ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, որն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի գործունեության շրջանակում:

Անմեղ զոհերի ոգեկոչման երեկոյին կմասնակցեն դիվանագետներ, խորհրդարանականներ, ռուսաստանյան քաղաքական կուսակցությունների, ազգային համայնքների, հասարակական միավորումների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և արվեստի գործիչներ:

 Երեկոյին կհնչեն Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների ելույթները: Միջոցառման գեղարվեստական մասում տեղի կունենա Մոսկվայի Ս. Փարաջանովի անվ. թատրոնի «Արմենիադա» ներկայացման պրեմիերան:

Scroll Up