Հզոր պայթյունը նորից է ցնցել Հալեպ քաղաքը

Մարտի 12-ի առավոտյան Հալեպում շաբաթվա ընթացքում երկրորդ հզոր պայթյունն է տեղի ունեցել, որը ցնցել է քաղաքը:

«Բերիոյ լուրեր»-ի  փոխանցմամբ՝ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված պայթյունը տեղի է ունեցել Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող «Աբդըլ Համիդ ալ Զահրաուի» վարժարանի կողքին, որի հետևանքով ֆիզիկական և նյութական ծանր վնասներ են գրանցվել:

Կայքը նշում է, որ պայթյունը եղել է երկրաշարժի ուժգնությամբ, որի հետևանքով ցնցվել է ամբողջ քաղաքը, ընդ որում՝ հայահոծ թաղամասեր:

Պայթյունին հաջորդել են զինված ահաբեկչական խմբավորումների և սիրիական բանակի միջև երկարատև բախումները: Սիրիական բանակը կասեցրել է զինյալների թափանցումը կառավարամետ շրջաններ: Համիդիեի, Ղասթելի, Հարամիի և այլ շրջաններում բախումները շարունակվել են ողջ գիշեր` մինչև առավոտյան ժամերը, ինչի արդյունքում  տասնյակ զինյալներ են սպանվել:

Scroll Up