Նիդերլանդների ազդեցիկ կուսակցություններից մեկի առաջնորդը թագավորին և վարչապետին խորհուրդ է տվել այցելել Ծիծեռնակաբերդ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Ծիծեռնակաբերդ.jpg)
Ազգայնական, հակասիլամիստական հայացքներով աչքի ընկնող Ազատություն (PVV) կուսակցության առաջնորդ Գերդ Վիլդերսը, ով քաղաքական գործունեություն է ծավալում’ սկսած 1997 թվականից և հայտնի է կտրուկ գործելաոճով, օրերս այցելել է Ալմելոյի հայ համայնքին և այցելել Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանության հուշհամալիր ծաղկեպսակ դրել’ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:
Քաղաքական այս գործիչը’ ինչպես տեղեկացնում է nos.nl նիդերլանդական հեռուստակայանը, ավելի ուշ դիմել է Նիդերլանդների վարչապետ Ռութեին և թագավոր Վիլհեմ Ալեքսանդրին’ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու, հարգելու համար 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, այս մասին հայտնում է Նիդերլանդական օրագիրը: