Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերը Հայոց ցեղասպանությունն են հիշեցնում

Սիրիայի հյուսիսային Հասաքե նահանգում ընթացող մարտերը կրկնում են պատմությունը. դարձյալ խառնվել է ասորի և հայ քրիստոնյաների արյունը, այս մասին «Հայերն այսօրի» տեղեկացմամբ գրում է արաբական «Սրյան աշուրին»-ի ֆեյսբուքյան էջը, նշելով, որ մարտի ընթացքում զոհվել է երեք ասորի և մեկ հայ կռվող երիտասարդ: Նահատակված հայ երիտասարդի անունը Ժոզեֆ Հրանտ Աֆֆի է (Արամ) մականունով:
Խոսվում է 100-200 առևանգված քրիստոնյաների մասին: Ընդհանուր սպանվածների մասին հստակ թիվ չի գրված, բայց տեղի ունեցածը 1915 թվականի Ցեղասպանությունն է հիշեցնում, նշում է կայք-էջը:

Scroll Up