Հալեպում անհանգիստ գիշերվանից հետո զոհված կամ վիրավորված հայերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում

Սիրիայի Դամասկոս քաղաքի Հայ պարզա թաղամասում եւ շրջակայքում այսօր վաղ առավոտից թեժ բախումներ են ընթանում:

Իսկ Հալեպ քաղաքի հայկական շրջանների մոտ հունիսի 19-ի ամբողջ գիշեր ակտիվ ռմբակոծություններ ու հրթիռների պայթյուններ են գրանցվել` հալեպահայերին ստիպելով փակվել իրենց տներում` զգուշանալով լարված իրավիճակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրթիռակոծությունների ձայները մոտիկից լսելի են եղել հայկական Նոր Գյուղ, Բոստան Թաշա, Սլեման Ալ Հալապի, Շեյխ Մաքսուդ եւ Էշրեֆիյե շրջաններում: Զոհված կամ վիրավորված հայերի մասին տեղեկություններ չկան:

Սիրիայում 2011-ի մարտից չդադարող հակամարտությունը 70 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Զոհվել են մի քանի տասնյակ հայեր:

Scroll Up