ԴԱԱՀԵՇ-ը Սիրիայի հյուսիսում երկու եկեղեցի է հրկիզել

ԴԱԱՀԵՇ-ը Սիրիայի հյուսիսում գտնվող Հասիչե նահանգի մերձակա գյուղերում քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի հետ բուռն բախումներից հետո, որի արդյունքում 8 գյուղ է գրավել, առաջխաղացում է գրանցել և այժմ գտնվում է Կամիշլի քաղաքից 35 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Թել Համիս գյուղից 5 կիլոմետր հեռավորության վրա, «Հայերն այսօրի» տեղեկացմամբ այս մասին հայտնում է արաբական  SHABENEWS-ը:

ԴԱԱՀԵՇ-ի զինյալները Հասիչեի գյուղական շրջաններում գտնվող Թել Հրմոզ և Թել Շամիրամ, Թել Ռմման, Թել Նասրի գյուղերի դեմ հարձակում գործելուց և բնակչությանը տեղահանելուց հետո` նշյալ գյուղերում երկու եկեղեցի են հրկիզել:

Scroll Up