Սերժ Սարգսյանը կպատասխանի Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարձագանքի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի բաց նամակին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը` 168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100 րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը: «Հանրապետության Նախագահը ծանոթ է Լևոն Տեր Պետրոսյանի բաց նամակին: Համապատասխան արձագանք, անշուշտ, կլինի»ի` ասել է Ա. Սաղաթելյանը: Նա, սակայն, չմասնավորեցրեց՝ արձագանքը ի՞նչ ձևաչափով և ե՞րբ կլինի: