Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Սիդնեյում
ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ-ի Սիդնեյի մասնաճյուղի վարչության նախաձեռնությամբ փետրվարի 7-ին, երեկոյան ժամը 19:30-ին Սիդնեյի «North Sydney leagues Club»-ում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ:
Ներկայացվելու են հայրենասիրական, ազգային և հոգևոր երգեր` ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի և օպերային հայրենադարձ երգիչ, «Շարական» համույթի մեներգիչ Գևորգ Հաճյանի կատարմամբ: