Հեռավոր Արևելքի հայկական համայնքներն առաջին անգամ միասին տոնել են Սուրբ Ծնունդը

Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում 2014թ. հունվարի 10-ին Հեռավոր Արևելքի հայկական համայնքները միասին տոնել են Սուրբ Ծնունդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Թայլանդում սուրբծննդյան պատարագ է տվել Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

Եպիսկոպոս Նաջարյանը նշել է, որ հուզումնալից է տեսնել Հեռավոր Արևելքի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, ովքեր ամուր են պահում իրենց նախնիների հավատքը:

Իսկ Թայլանդի թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտո Արթինյանը նկատել է, որ Հեռավոր Արևելքում հայկական համայնքները մեծանում են, ուստի շատ կարևոր է Հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու ավանդույթները: Բանգկոկ էր ժամանել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

Հավաքույթին մասնակցել են Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր:

Այս համայնքների շնորիվ են պահպանվում տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմայի եկեղեցիները: 2014թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը ժամանել էր Մյանմա, Չինաստանում հայկական համայնքը տասնամյակներ անց կազմակերպեց հայկական պատարագ, Գալուստ Գուլբենկյան հիմնադրամը 2 ակադեմիական կրթաթոշական հատկացրեց Չինաստանում հայկական ներկայության պատմությունն ուսումնասիրելու համար:

Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանն իր հերթին նշել է. «Շնորհիվ աշխարհի տարբեր վայրերից ժամանած խելացի, նպատակասլաց անձանց՝ Հեռավոր Արևելքում հայկական համայնքներն արագորեն մեծանում են»:

Armenian_Christmas_gathering_Bangkok-24 Armenian_Christmas_gathering_Bangkok-212 Armenian_Christmas_gathering_Bangkok-250 Armenian_Christmas_gathering_Bangkok-375 asia-arm

Scroll Up