Եգիպտոսի Նուբարյան դպրոցում կհնչեն Շառլ Ազնավուրի երգերը

«Արաքս» հայկական երգչախումբը Եգիպտոսում կկատարի ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի սիրված երգերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով եգիպտական «Ahram Online» անգլալեզու լրատվական կայքը, համերգը տեղի կունենա դեկտեմբերի 12­ին Կահիրե քաղաքի Հելիոպոլիս արվարձանի Նուբարյան հայկական դպրոցում:

Եգիպտոսի հայկական փոքրամասնությունը` Կահիրեում և Ալեքսանդրապոլում շուրջ 6 հազար մարդ, ակտիվ մշակութային գործունեություն է ծավալում` ներկայացնելով հայկական ազգային մշակույթն արվեստի տարբեր ժանրերի միջոցով:

Մասնավորապես աչքի է ընկնում հայկական «Արաքս» երգչախումբը, որը պարբերաբար հանդես է գալի համերգային ելույթներով: Խմբավար Միհրան Գազելյանի ղեկավարությամբ Կահիրեի այս երգչախումբը համերգ է տվել հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110­-ամյակին նվիրված։

Կահիրեի «Արաքս» երգչախումբն ստեղծվել է 1990 թվականին` «Զվարթնոց» անունով, և գործում է Կահիրեի ազգային առաջնորդարանիներքո: «Արաքս» անունով երգչախումբն առաջին անգամ ելույթ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնադրման 1700­ամյակին:

Scroll Up