Օրհան Փամուք. Թուրքիայում վախի մթնոլորտ է

Նոբելյան մրցանակակիր (2006 թ.) թուրք գրող Օրհան Փամուքը հայտարարել է, որ Թուրքիայում վախի մթնոլորտ է ստեղծվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, Փամուքը թուրքական «Հուրիեթ»­ի հետ զրույցում ասել է. «Թուրքիայում ամենավատ բանը վախն է: Բոլոր մարդիկ վախենում են: Սա նորմալ չէ…Խոսքի ազատությունը Թուրքիայում իջել է ամենացածր մակարդակի»:

Գրողը թուրքական կառավարությանը մեղադրել է մամուլի վրա ճնշում գործադրելու, հատկապես, ընդդիմադիր լրագրողներին նեղելու մեջ: «Ես ընկեր­բարեկամներիցս լսում եմ, որ այժմ ճնշման տակ են անգամ կառավարությանը մոտ կանգնած շատ լրագրողներ եւս», ­ասել է նա:

Օրհան Փամուքը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականներից է: Եվրոպական թերթերից մեկին տված հարցազրույցում` «1915 թվականին մեկ միլիոնից ավելի հայեր եւ մեծ թվով քրդեր են սպանվել» արտահայտության համար Օրհան Փամուքը վտարվել է Թուրքիայից:

Scroll Up