«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Կանադան դատապարտել է հայկական եկեղեցու ոչնչացումն իսլամիստների կողմից

Կանադան ցավում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից հայկական
Սրբոց Նահատակաց եկեղեցու և Մեծ Եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի ոչնչացման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կանադայի արտաքին հարաբերությունների, առևտրի և զարգացման նախարարության պաշտոնական կայքը, այս մասին հայտարարություն է արել Կանադայի կրոնական ազատությունների դեսպան Անդրյու Բենեթը:
«Մեկ այլ սուրբ վայրի կանխամտածված և վայրագ ոչնչացումը կրկին ի ցույց է դնում ԻԼԻՊ-ի բնույթն ու դրա օրակարգը, որը գործում է ատելությամբ և անհանդուրժողականությամբ: ԻԼԻՊ-ի գործողությունները շարունակում են ցուցադրել բռի ատելություն մարդկային արժանապատվության և հիմնարար ազատությունների, այդ թվում և կրոնական ազատության նկատմամբ:
ԻԼԻՊ-ի հարձակումներն անխտիր թիրախավորում են քրիստոնյաներին, եզդիներին, շիա և սուննի մահմեդականներին ու նրանց կրոնական հաստատությունները:
Կանադան շարունակում է դատապարտել այս ահաբեկչական խմբավորմանը, որը խեղաթյուրել և ձևափոխել է իսլամի ուղերձն ու սպանել հազարավոր անմեղ մարդկանց»,- ասվում է Բենեթի հայտարարության մեջ:

Scroll Up