Ալմելոյում նշեցին Հանրապետության օրը

Հունիսի 8-ին Նիդերլանդների Ալմելոի քաղաքի ՀԱԵ  «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցը նշեց Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը:

Միջոցառմանը ներկա էին ՀԱԵ վարչությունը, ՀՄԸՄ-ը, բազմաթիվ հյուրեր և ծնողներ:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենը, ով ողջունեց ներկաներին և ներկայացրեց 1918թ մայիսի 28-ի դերն ու կարևորությունը հայ ժողովրդի համար:

Հանդեսը սկսվեց  Տ. Մաշտոց քահանայի օրհնությամբ և աղոթքով, որից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը աշակերտների կատարմամբ: Աշակերտները ելույթ ունեցան հայրենասիրական երգերով և  ասմունքով: Աշակերտուհի Մարիամ Մխիթարյանը կարդաց Առաջին Հանրապետության կազմավորման մասին տեղեկություններ: Հանդեսի վերջում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ օրվա խորհրդի վերաբերյալ:

Միջուցառումը անցավ շատ ուրախ և ջերմ մթնոլորտում և ավարտվեց ուսուցիչների կողմից կազմակերպված հյուրասիրությամբ:

Մանուկ Մկրտչյան

Ալմելո, Հոլանդիա

Untitled1 Untitled12 Untitled123 Untitled12341 2

Scroll Up