Հունիսի մեկը կրկնակի տոն էր վերականգնողական կենտրոնի սաների համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/10403625_649526785129705_8604878071699527971_n.jpg)
Արդեն 2 տարի է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործում է վերականգնողական կենտրոն, ուր շաբաթական երեք օր երեխաների համար հատուկ դասեր են անցկացվում: Երեխաների պաշտպանության միջազգային օրը կրկնակի տոնական էր վերականգնողական կենտրոնի սաների համար:
Նախ, որ նրանք մասնակցեցին տոնական միջոցառման, և որ նրանցից մի քանիսը այդ օրը դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ: Ձեռամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն վրդ Սալբիյանի և Տեր Տաթև քահանա Մարուքյանի մկրտվեցին կենտրոնի 4 սաներ: Անթաքույց էր ծնողների և մկրտվողների հուզմունքը:
Շնորհավորելով մկրտվողներին և նրանց հարազատներին Հայր Բաբգէնը աղոթք բարձրացրեց առ Աստված հայցելով, որ տերը իր բարեխնամ աջի հովհանու ներքո պահի այս երեխաներին, պարգևի նրանց առողջություն և խաղաղ մանկություն:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան