«Forbes». «ցեղասպանություն» բառը լիովին նկարագրում է հայերի վերապրածը.NEWS.am
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Forbes» ամսագրում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է ցեղասպանությունից փրկվածի հետնորդ, Լոս-Անջելեսում Քալիֆորնիական համալսարանի շրջանավարտ Ջանո Պողոսյանը:
2014թ.-ի ապրիլը նշանավորեց մարդկութկան դեմ հանցագործություններից մեկի մեկնարկի 99-րդ տարելիցը: Միայն 20-րդ դարում ավելի քան 100 մլն մարդ զոհվեց պատերազմի եւ ցեղասպանության հետեւանքով: Ի՞նչն է 1,5 մլն հայերի կյանքն ավելի նշանակալի դարձնում:Հայոց պատմությունը մարդկության պատմության մի մասն է կազմում, հայկական փորձը՝ համաշխարհային փորձի մի մաս:
Հայկական փորձը զուգահեռներ ունի մեծ ավանդական հասարակությունների տանջված փոքրամասնությունների եւ երկրորդական քաղաքացիների հետ: Երկար ժամանակ թուրք իշխող դասը պահպանում էր սոցիալական հավասարություն: Երբ սոցիալալան ենթակառույցները սկսեցին խարխլվել, փոքրամասնությունները հավասարություն էին փնտրում, իշխող վերնախավը՝ քավության նոխազի: Տասնամյակներ շարունակ կողք կողքի ապրող մարդիկ միմյանց դեմ դուրս եկան: Ազգային պետության գաղափարը ծնեց այլատյաց ազգայնականություն: Պաշտոնյաները սկսեցին խոստովանել, որ իրենց նախորդ հանցագործությունները մնացել են անպատասխան: Հայերին կոտորեցին Համիդյան ջարդերի ընթացքումում, Ադանայում, հրեաները «բյուրեղապակյա գիշեր» վերապրեցին, թութսիները Ռուանդայում քաղաքացիներին մաչետեով զինեցին:
Միջազգային խոշոր կոնֆլիկտը հնարավորություն տվեց երիտթուրքերին, նացիստներին եւ այլոց իրականացնել իրենց ծրագրերը՝ իմանալով, որ ոչ ոք չի միջամտի: Այս իմաստով հայկական փորձը ժամանակակից ցեղասպանությունների նախադեպն է:
ՄԱԿ կոնվենցիան ցեղասպանության մասին հինգ չափանիշներ է նշում, որոնք բնութագրում են ցեղասպանությունը: Հետաքրքիրն այն է, որ հայ ժողովուրդը հինգին էլ ենթարկվել է: Սակայն չափանիշները հաշվի չեն առնում ցեղասպանության հետեւանքները: Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելը ցեղասպանության ութ փուլ է նկարագրում՝ դասակարգում, խորհրդանշայնացում, ապահումանիզացում, կազմակերպում, բեւեռացում, նախապատրաստում, իրագործում ու ժխտում: Ֆրանսիահայ գրող Մարկ Նշանյանը խնդում է, որ «ցեղասպանության» նկարագրումը սովորական է դարձնում այն քաոսը, որն ուղեկցել է այդ իրադարձություններին:
«Ցեղասպանությունը» չի կարող ներառել ողջ այն ցավը, որը երիտթուրքերի վարչակարգն է պատճառել: Տերմինը չի նկարագրում պատմական ժողովրդի ոչնչացման փորձերը, հարվածները, որոնց ենթարկվում են տուժողների սերունդները մշտական ժխտմամբ: «Ցեղասպանությունը չի կարող փոխանցել հարկադիր տեղահանության նշանակությունը, 3000-ամյա հայրենիքի կորուստը, մտավորականության եւ հարուստ մշակույթի ոչնչացումը: Այդ բառն ի զորու չէ վերականգնել արդարությունը հայերի հողերի, ունեցվածքի եւ հարստության հանդեպ, որոնք ժամանակակից Թուրքիային են փոխանցվել: «Ցեղասպանությունը» չի հաղորդում ժխտող կառավարության փորձերը վերաձեւակերպել պատմությունը, սուտն ու կեղծիքը հաղորդել երիտասարդ սերնդին:
Սա բառախաղ չէ եւ քաղաքականության հարց չէ: 1915թ.-ի անվերահսկելի քաոսը վնասեց հայերի հետագա սերունդներին՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում: Զոհերի խմբերը հիշողության արդարացման կարիք չունեն, նրանք արդարության կարիք ունեն: