Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպում

Մայիսի 6-8-ը «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա Քիմիական զենքի կոնվենցիայի Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների ներկայացուցիչների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը, որը կազմակերպվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Քիմիական զենքի կոնվենցիայի իրականացման ՀՀ ազգային մարմնի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության քարտուղարության կողմից:
Հանդիպմանը կմասնակցեն խմբի անդամ 25 երկրների ներկայացուցիչներ:
Հանդիպման մասնակիցները եռօրյա քննարկումների ընթացքում կանդրադառնան հետևյալ թեմաներին.
– կոնվենցիայի կիրառման շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները,
– ազգային լավագույն փորձի փոխանակում,
– համագործակցության նոր հեռանկարներ:
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:
Բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը 09:30-ին «Անի Պլազա» հյուրանոցի «ԱՆԻ» սրահում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: