Սումգայիթյան ջերդերի 26-րդ տարելիցին նվիրված ֆիլիմի դիտում և դասախոսություն ԱՀԵԿ կենտրոնում

Փետրվարի 28-ին Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ դասախոսություն` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Դասախոսության ընթացքում Կենտրոնում հավաքված երիտասարդները ևս մեկ անգամ ծանոթացան 26 տարի առաջ Սումգայիթ քաղաքում հայերի հանդեպ իրագործված դաժան ցեղասպանության պատմությանը:

Դասախոսության ավարտին տեղի ունեցավ վավերագրական ֆիլմի դիտում Սումգայիթյան ցեղասպանության վերաբերյալ:

Ֆիլմի ավարտին երիտասարդները խոսեցին այն մասին, որ նրանք տեղյակ են Սուգայիթյան ողբերգությանը, սակայն նշեցին, որ շատ կարեւոր է ամեն տարի հավաքվել եւ հիշել անմեղ զոհերին, ինչպես նաեւ կրտսեր սերնդին եւս պատմել ճշմարտությունը:

Երիտասարդները նաեւ խոսեցին ադրբեջանական սուտ քարոզչությանը հակազդելու անհրաժեշտության կարեւորության մասին:

Akhaltskha.Net

Scroll Up