Իրաքի Հանրապետության նախագահն ընդունել է Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ Արք. Ասատուրյանին

Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհը Բաղդադի  «Ալ Սալամ» պալատում  մայիսի 14-ին ընդունել է   Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ Արք. Ասատուրյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Իրաքի նախագահի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Բարհամ Սալեհը ընդգծել է, որ հայ համայնքն Իրաքի հասարակական կյանքի կարևոր բաղադրիչներից է և կարևորելով նրանց գոյությունը Իրաքում՝ ընդգծել է, որ հայերը հավատարիմ են իրենց ազգային ինքնությանը և պահպանում են խաղաղ գոյակցությունը երկրի մյուս բնակիչների հետ:

Նախագահ Սալեհն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու համայնքի օրինական պահանջների իրագործմանը՝ ազատ և արժանապատիվ կյանք ապրելու Իրաքի ժողովրդի հետ:

Իր հերթին Ավագ Արք. Ասատուրյանը բարձր է գնահատել նախագահ Սալեհի ջանքերը՝ Իրաքում ապրող բոլոր համայնքների ներկայացուցիչներին միավորելու, ազգային ոգին խթանելու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենսդիր և գործադիր մարմիններում հայերի դերակատարության կարևորությանն առնչվող հարցեր:

Scroll Up