ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մի խումբ սիրիահայերի

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց մի խումբ սիրիահայերի, ովքեր դեկտեմբերի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում մասնակցել են բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին: Նրանք ցուցադրել և վաճառել են իրենց ձեռագործ աշխատանքները, այդ թվում՝ զարդեր, քաղցրավենիք, հուշանվերներ և այլ ապրանքներ:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ այսուհետ նման ցուցահանդես-տոնավաճառներ կկազմակերպվեն նաև կանանց տոնին, ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած միջոցառումներին և բազմաթիվ այլ առիթներով:

Ընդառաջելով սիրիահայերի խնդրանքին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ կաջակցի մինչ Ամանոր սիրիահայերի ապրանքների վաճառքի համար տաղավարների տրամադրմանը:

Հիշեցնենք, որ բարեգործական ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Նոր Հալեպ թաղամասի կառուցման հիմնադրամին:

Scroll Up