«Հայաստանն ու Հունաստանը Վերսալյան պայմանագրից 100 տարի անց» թեմայով քննարկում Աթենքում

Աթենքում՝ Նիկիա-Ռենդի քաղաքային արվեստի պատկերասրահում, մարտի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանն ու Հունաստանը Վերսալյան պայմանագրից 100 տարի անց» թեմայով քննարկումը:Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «Հայաստան» լրատու ցանցից, այն կազմակերպվել էր Նիկիայի մշակութային կենտրոնի և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ։ Միջոցառման բանախոսներն էին՝ պատմաբան Վլասիս Աղձիդիսը և Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը և համակարգողը՝ լրագրող Յորղոս Վենեցանոսը։
Միջոցառմանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, Նիկիայի քաղաքապետը, գրողներ, լրագրողներ, հայ և հույն հասարակության ներկայացուցիչներ։ Զեկույցներից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան։