Տեղի կունենա իրանագետ Սարգիս Մկրտչյանի ««Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գրքի շնորհանդեսը

Փետրվարի 21-ին, ժամը՝16:00-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում (հասցե` ՀՅԴ Արամ Մանուկյանի անվան երիտասարդական կենտրոն, Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ) տեղի կունենա իրանագետ Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գրքի շնորհանդեսը: Այդ մասին հաղորդում է հիմնադրամի պաշտոնական կայքէջ Akunq.net-ը:
Հիշեցնենք, որ Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» հետազոտությունը կատարվել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում և տպագրվել ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ: Աշխատությունը հրատարակվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ (պատասխանատու խմբագիր` Վ. Ոսկանյան, խմբագիր` Հ. Ալվրցյան, գրախոսներ` Մ. Անումյան, Ա. Տոնոյան, «Էդիտ Պրինտ» հրատարակչություն, Երևան, 2018 թ., 176 էջ): Ուսումնասիրությունը նվիրված է ժամանակակից Իրանում պանթյուրքական շարժումների պատմությանը, այդ շարժումները ղեկավարող կառույցների գործունեությանն ու գաղափարախոսությանը: Քննվող հարցերը հայ հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:
Մուտքն ազատ է: