ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ «Նարեկացի» միությունում կայացավ հանդիպում-դասախոսություն 

Հոկտեմբերի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ Ֆրանկոֆոնիային նվիրված հանդիպում-դասախոսություն ներկայացրեց: Բանախոսն էր Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել-Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով միության ՖԲ էջին, հայտնում է, որ միջոցառումը կրում էր «Նապոլեոն Բոնապարտի կապը Մխիթարյան միաբանության հետ» խորագիրը, որի ընթացքում վարդապետը ներկայացրեց նամակներ, որոնք գրվել են Բոնապարտին՝ ֆրանսիացի մտավորականների կողմից:

«Մտավորականներն իրենց նամակներում ներկայացնում էին միաբանության կարևորության և այն չփակելու կարևոր պատճառների մասին: Այս նամակները գոյություն ունեն արխիվներում»,- իր խոսքում նշեց վարդապետը:

Նշենք, որ արվեստն իր մեջ կրող Հարություն Պզտիկյանը նաև նկարում է. նա ծնվել է Բեյրութում:

Որպես նկարիչ՝ բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայում՝ Հռոմում, Փարիզում, Ժնևում, Լիոնում և բազմաթիվ այլ մեծ քաղաքներում, իսկ առաջին ցուցահանդեսը եղել է Վենետիկում: Բազմաթիվ մրցանակների արժանացած Հայր Հարություն Պզտիկեանը հանդիսանում է նաև ՀՀ նկարիչների և գրողների միության անդամ:

Scroll Up