Փայլանի հուզիչ գրառումը Ազնավուրի մասին. նա հայկական սփյուռքի հայտնի արժեքն է

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ում հուզիչ գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։
«Շառլ Ազնավուրին կորցրեցինք։ Նրա ընտանիքը Անատոլիայից մազապուրծ եղած մեր քաղաքացիներն էին։ Նա հայկական սփյուռքի հայտնի արժեքն է, որին այսօր մեկ անգամ ևս վիրավորանք հասցրեց Թուրքիայի իշխանությունը։ Թող նրա հոգին լուսավորվի»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին իր առանձնատանը մահացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Աղբյուրը՝ Էրմենիհաբեր