Սփյուռքահայ զույգի պսակադրությունը Սևանավանքում

Շուրջ 20 տարի Բելգիայում մշակութային գործունեություն ծավալած Արթուր Նիկողոսյանը և կինը՝ Արփին, պսակադրվել են Սևանավանքում:

Օգոստոսին Արթուրը և Արփին հատուկ եկել էին Հայաստան, որպեսզի պսակադրվեն Հայաստանում:

«Լինելով հայ` մեր սիրտն ու հոգին հայրենիքում է, և այդ կարևոր իրադարձությունն էլ պետք է լիներ հենց մեր հայրենիքում` մեր կապուտակ Սևանում, քանի որ հայկական եկեղեցիները շատ ազդեցիկ են մեր հոգևոր աշխարհի համար»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Արթուրը:

1997 թվականին Բրյուսելում Արթուրը հիմնադրել է «Հայք» պարախումբը, որն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Բելգիայում և Հայաստանում անցկացվող մշակութային իրադարձություններին:

Scroll Up