Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագրում հայկական թեմաներով մի շարք հոդվածներ են հրապարակվել 

Oգոստոսի 23-ին վաճառքի է հանվել Լեհաստանում մեծ հեղինակություն վայելող «w SIECI HISTORII» («Պատմության ցանցերում») գիտահանրամատչելի պատմագիտական ամսագրի 2018 թվականի սեպտեմբեր ամսվա թիվ 9 (64)-րդ թողարկումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ամսագրում հրապարակվել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի «Ժողովրդագրական իրավիճակը Երևանում 19-րդ դարի առաջին քառորդին», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանի «Հայաստանի անկախության վերականգնումը և օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ձևավորման գործընթացը (1918թ. մայիս–օգոստոս)», ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Լիլիթ Զաքարյանի «Արցախյան շարժում. ազգային-ազատագրական պայքարից անկախ պետության», պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուկյանի «1988-1990 թվականներին Ադրբեջանի տարածքում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության իրավական ասպեկտները․ Սումգայիթի օրինակով» թեմաներով հոդվածները։
 
Ամսագրում հրապարակվել է նաև լեհ պատմաբան Հենրիկ Լիտվինի «Հայը չի ենթարկվում սխեմաներին» վերնագրով հոդվածը, որն անդրադառնում է Լեհաստանի պատմության մեջ նշանակալի դերակատարություն ունեցած հայազգի գործիչ, դիվանագետ Քշիշտոֆ Սերեբկովիչի կյանքին և գործունեությանը։
Scroll Up