Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա գիտաժողով` նվիրված ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին
Հուլիսի 26-ին, ժամը` 10.30-ին, Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա գիտաժողով` նվիրված ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես կգա Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը:
Ողջույնի խոսք կներկայացնի ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությունը:
«ՀՄԸՄ կազմավորումը, առաջին քայլերն ու գործունեությունը» թեմայով զեկուցում կներկայացնի Հայկ Դեմոյանը: «Մայր Հայրենիք վերադարձն ու գործունեությունը (1918-1921)» թեման կներկայացնի Հարութ Չեքիջյանը: «ՀՄԸՄ՝ իբրև Սփյուռքում հայապահպանության ջահակիր և համասփյուռքյան կառույցի ստեղծումը» թեմայով կզեկուցի Տիգրան Ջինբաշյանը: «Վերընձյուղում Հայրենքիում և գործունեությունը 1989-ից մինչեւ մեր օրերը» թեման կներկայացնի Գեղամ Մանուկյանը:
Ամփոփիչ խոսքով հանդես կգա Շավարշ Քրիսյանը: