Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչների այցը նախարարություն

Հունիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին և մամուլի և հրատարակչական գործերի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանին:
Հարութ Ներսեսյանը նշեց, որ չնայած իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց ուրախ են երկրում տեղի ունեցած փոփոխությունների համար և լավատես են ապագայի նկատմամբ:
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ նախկին նախարարի պաշտոնավարման ժամանակ քննարկվել է համատեղ հուշագրի կնքման հարցը և հույս հայտնեց, որ սեպտեմբերին այն հնարավոր կլինի իրականություն դարձնել: Նախարար Հայրապետյանն ասաց, որ պատրաստակամ է շարունակել ու է՛լ ավելի խորացնել համագործակցությունը՝ զարկ տալով նոր համատեղ ծրագրերի: